ԱՀԿ ղեկավարը հայտարարել է աշխարհում համաճարակի շատ վտանգավոր փուլի մասին
INTERNATIONAL NEWSԿորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով աշխարհը համաճարակի շատ վտանգավոր փուլ է անցնում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ «Դելտա»-ի խիստ վարակիչ շտամը հայտնաբերվել է առնվազն 98 երկրում, «և այն կշարունակի զարգանալ և մուտացիայի ենթարկվել» և արագորեն տարածվել ինչպես ցածր, այնպես էլ բարձր պատվաստման ցուցանիշների դեպքում:
Ինչպես շեշտել է կազմակերպության ղեկավարը, կորոնավիրուսի մուտացիաները «պահանջում են իրավիճակի անընդհատ գնահատում և առողջապահության կողմից ձեռնարկվող միջոցառումների մանրակրկիտ ադապտացում:
Նա հիշեցրել է համաճարակային իրավիճակը սերտորեն վերահսկելու, թեստեր անցկացնելու և պացիենտներին մեկուսացնելու անհրաժեշտությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



