Աշխարհի ամենամեծ բերան ունեցող տղան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)
LIFEԱՄՆ Մինեսոտա նահանգից 16-ամյա Այզեկ Ջոնսոնը յուրաքանչյուր ատամնաբույժի երազանք է: Առաջին անգամ տղան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 14 տարեկան հասակում, այնուհետև նա կարողացել է ավելի լայն բացել իր բերանը՝ գերազանցելով գերմանացի Բերնդտ Շմիդտի ռեկորդը՝ 8,8 սմ: Բայց դեռահասը երկար չկրեց տիտղոսը. մի քանի ամիս անց նրան գերազանցեց Փենսիլվանիայից Ֆիլիպ Անգասը:
Այզեկը չդիմացավ վիրավորանքին և սկսեց մարզվել: Մեկուկես տարի անց նա որոշեց, որ պատրաստ է կրկին մարտահրավեր նետել, և կապվեց Գինեսի գրքի ներկայացուցիչների հետ: Անհրաժեշտ հանդիպումներից և հաստատումներից հետո տղային հաջողվեց վերականգնել մոլորակի ամենամեծ բերան ունեցող մարդու տիտղոսը: Այժմ նա կարող է իր բերանում տեղավորել բեյսբոլի գնդակ, խնձոր կամ լիմոնադի շիշ:
Վերստանալով իր կոչումը՝ Այզեկը դարձավ աստղ: Նրա մասնակցությամբ տեսանյութը հրապարակվել է «Տիկտոկ»-ում ՝ Գինեսի ռեկորդների գրքի ալիքում, որտեղ նրան դիտել են գրեթե 90 միլիոն անգամ: Այժմ տղային կանգնեցնում են փողոցներում և լուսանկարվում նրա հետ, հայտնում է Lad Bible-ը:
«Մի օր կինոթատրոնում մեզ տոմսեր տվող տղան ինձ ասաց. «Ծանոթ եք թվում ... Կարո՞ղ է` Դուք ինչ-որ հայտնի մարդ եք: Դրանից հետո մենք ծիծաղեցինք և ասացինք, որ նա երևի տեսել է «Տիկտոկում» այդ տեսանյութը»,- պատմել է Այզեկը:
Դեռահասին անընդհատ հարցնում են՝ բերանն արդքան մեծ բացելը ցավեցնող չէ՞: Բայց Իսահակը խոստովանում է, որ ցավ չկա, միայն հոգնածություն և լարվածություն, եթե երկար ժամանակ ես բաց պահում բերանդ: Մարզման ժամանակ նա հաճախ ստիպված է եղել այդպես անել, բայց, ամեն դեպքում, դիմացել է հանուն հաղթանակի: