Ադրբեջանը 15 գերի է վերադարձրել Հայաստանին
SOCIETYԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ` Երեւանը Բաքվին է ներկայացրել Ֆիզուլիի և Զանգիլանի ականապատ դաշտերի քարտեզները:
«Ի պատասխան՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 հայ զինծառայողների:
Փոխանցված քարտեզները ցույց են տալիս 92 հազար ականների գտնվելու վայրը:
Բաքուն շնորհակալություն է հայտնում Մոսկվային և անձամբ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին ցուցաբերած օգնության համար», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



