Մենք քննարկեցինք ԱՄՆ-ի դերը հայ ռազմագերիների ազատման գործում. Ֆրենկ Փալոնե
INTERNATIONAL NEWSԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, փաստաբան Ֆրենք Փալոնեն ԱՄՆ Պետքարտուղարության եւ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ քննարկել է ԱՄՆ-ի հնարավոր դերը Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատման գործում: Այս մասին Փալոնեն հայտարարել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Արդյունավետ զրույց ունեցանք Պետդեպարտամենտի եւ Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ: Դիտարկեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղիները: Մենք նաեւ խոսեցինք այն կարեւոր դերի մասին, որը Միացյալ Նահանգները պետք է ունենա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատման, ինչպես նաեւ սահմանային շարունակվող ճգնաժամի լուծման հարցում»,- գրել է Փալոնեն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



