Խոշոր ավտովթար` Արագածոտնի մարզում. ծիրանով բարձված Honda-ն հայտնվել է ձորակում. կան վիրավորներ
SOCIETYԱյսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 94 կմ-ին բախվել են Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Սուրեն Մամյանի վարած Honda մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Հայկարամ Սիմոնյանի վարած ՎԱԶ-2110 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ՎԱԶ-ի ուղևորներ, Արագոծոտնի մարզի բնակիչներ, 29-ամյա Միշա Սիմոնյանն ու 26-ամյա Հովհաննես Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Բախման հետևանքով Honda-ն, որը բարձված է եղել ծիրանով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



