Ֆորումը մեկ հարթակում կմիավորի տարբեր բիզնես գաղափարներ ունեցողների
ECONOMICSՍեպտեմբերի 7-13-ը Հայաստանում կմեկնարկի Buissup Global Forum-ը։
Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։
Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող թվով 200 մասնակիցներին՝ ապահովելով նրանց բիզնես կրթությամբև նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։
BuissUp Global Forum-ին կարող են մասնակցել՝ աշխարհի ցանկացած կետում բնակվող 18-ից բարձր տարիքի հայ երիտասարդներ՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմային նախագծերով։
Մասնակցելով Buissup Global Forum-ին, լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի կողմից կազմակերպվելիք առաջիկա միջոցառմանը, որին ներկա կլինեն ավելի քան 100 հայ ազդեցիկ գործարարներ։
Ֆորումի անցկացման վայրն է՝ Best Western Plus Paradise hotel Dilijan:
Անցկացման ժամկետ՝ սեպտեմբեր 7-13-ը:
Կազմակերպիչները Buissup Global Forum-ի ընթացքում կհոգան մասնակիցների կացության, ինչպես նաև Երևան-Դիլիջան-Երևան ուղևորության ծախսերը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ և գրանցվել մինչև հուլիսի 25-ը հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/1k53_gJ8tAp1pInOJCmCCzXz_Ue3c9G7tlKGNBs8ezYI/edit