Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Շոկի մեջ էի, սկզբում ջղայնացել էի»․ դերասանների ու անձնակազմի անակնկալը Ելենա Արշակյանի 37–ամյակին

LIFE

Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն օրերս նշել է 37-ամյակը։ Ելենան ի սկզբանե որոշել էր այս տարի ոչինչ չկազմակերպել։ Տարեդարձին լինելու էր իր ամառանոցում, սակայն  «Ծաղիկներ ձյան տակ» և «Օջախի երգը» հեռուստասերիալների անձնակազմերը անակնկալ են մատուցել Ելենային և բոլորով հայտնվել նրա տանը։

Ելենան օրվա մանրամասներն ու լուսանկարները վստահել է Tert.am Life–ին։

«Կեսգիշերին՝ ուղիղ 00-ին, տարեդարձս առաջինը նշել եմ արհեստավորների հետ, քանի որ իմ ամառանոցում հիմա վերանորոգում է, իրենք էլ մնացել էին մինչև ուշ ժամ աշխատելու։ Այնտեղ վաղուց մնացած շամպայն ունեինք, բացեցինք, շնորհավորեցին ինձ, այնուհետև եկան հարազատներս։ Շնորհավորեցին, նշեցինք և մտածեցի՝ այդքանով անակնկալները եզրափակվել են»,– պատմեց Ելենան՝ հավելելով, որ բուն ծննդյան օրն իրեն ուղղակի շոկի են ենթարկել։

«Հաջորդ օրն ամառանոցում էի, ինձ հետ էին 2 ընկերուհիներս, աղջիկս և քույրս։ Նախատեսում էի աշխատանքային քննարկումներով օր ունենալ, մի ընկերուհիս մեր նախագծերի նկարչուհին է, մյուսը՝ սցենարիստը։ Անահիտը համակարգչով էր եկել, որպեսզի աշխատենք։ Ես գիտեի, որ անձնակազմերի համար պլանավորված է նկարահանում, վստահ էի, որ նկարահանման են։ Մտածել էի հաջորդ օրը տորթով կգնամ նկարահանման հրապարակ, միասին կնշենք։ Իմ օգնականը՝ Արմինեն, զանգեց, ասաց, որ հասել է, դուռը բացեմ, քանի որ նա էլ էր լինելու աշխատանքային հանդիպմանը։ Դուռը բացեցի և իմ 2 նկարահանման խումբը, բառիս բուն իմաստով «ներխուժեց» ամառանոց»,– պատմեց Ելենան։

Ռեժիսորի խոսքով՝ նրանք իսկապես կարողացել են անակնկալի բերել  իրեն։ Ուրախության և զայրույթի զգացողությունները միախառնվել են։ «Ես պատրաստություն չէի տեսել, ամառանոցումս վերանորոգում է և նույնիսկ կենցաղային պայմաններ չկային։ Մտածում էի՝ որտեղ եմ տեղավորելու այսքան մարդու, ինչ եմ հյուրասիրելու։ Պարզվեց՝ այդ մասին էլ են մտածել՝ իրենց հետո բերելով սնունդ, ամեն ինչ խորովածի համար, վարձույթով աթոռ, սեղան։ Ստացվեց, որ բոլորը պատրաստվել էին իմ ծննդին, բացի ինձնից, քանի որ նույնիսկ վարսահարդարի մոտ չէի գնացել»,– ծիծաղելով նկատեց Ելենան։

Նա նշեց, որ մեծ խնջույքների սիրահար չէ, միայն 35–ամյակն է խնջույքով նշել, այս տարի էլ նախատեսել էր ոչինչ չանել, բայց ակամա հայտնվեց իրադարձությունների կիզակետում։

«Ահավոր լարված էի, երբ հասկացա, որ բոլորը նստելու տեղ ունեն, սնունդ կա, նոր մի քիչ թեթևացա։ Երևի օրվա վերջում եմ սկսել վայելել։ Կստեմ, եթե ասեմ, որ սկզբում չէի ջղայնացել, սակայն շատ հավես անցավ։ Հյուրերի կազմում կային մարդիկ, որոնց հետ այս պահին չեմ աշխատում, օրինակ, Սարգիս Եղիազարյանը, սակայն եկել էին։ Հասկացա, որ պետք է ոչ թե ջղայնանամ, այլ  շնորհակալ լինեմ Աստծուն, որ նման մարդկանցով եմ շրջապատված։ Երբ ինձ հարցնում են՝ ինչ նվիրենք քեզ, միշտ պատասխանում եմ՝ էմոցիաներ։ Դա եզակի բան է, որը հնարավոր չէ գնել։ Ես ստացա լիքը լավ էմոցիաներ, ինչի համար շնորհակալ եմ բոլորին»,– եզրափակեց Ելենան։

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts