Մոնիկա Բելուչին 16-ամյա դստեր հետ նկարահանվել է Vogue-ի շապիկի համար
LIFEԻտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտնվել է Vogue ամսագրի շապիկին՝ իր 16-ամյա դստեր՝ Դեվա Կասելի հետ: Լուսանկարները հրապարակվել են Vogue-ի ինստագրամյան էջում:
Կադրերում 56-ամյա Մոնիկան և նրա դուստրը կրում են Dolce & Gabbana-ի սև ատլասե զգեստներ՝ խորը դեկոլտեով, և սեւ զուգագուլպաներ:
Ֆոտոսեսիայի հեղինակը իտալացի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին է:
«Մոնիկայի խորհրդանշական շարժումը ցույց է տալիս մի կողմ քաշվելու նրա ցանկությունը՝ լքելով տեղ Դևային: Սա նշելու արժանի քայլ է. տեղի ազատում նրանց համար, որոնք գալիս են փոխարինելու: Դա այն չէ, ինչ սովոր ենք հաճախ տեսնել»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուելո Ֆարնետին:

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



