«Աղջիկ ունեցողներին գրեթե բոլորը փորձում են մխիթարել». Լիլիթ Հովհաննիսյանը՝ երեխայի սեռի մասին
LIFEԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում «Տղա՞, թե՞ աղջիկ» գրությամբ փուչիկների հետ լուսանկարներ է հրապարակել և երեխայի սեռի մասին գրառում արել:
«Ո՞վ ինձ կասի՝ ի՞նչն է պատճառը, որ տղա երեխայի դեպքում մարդիկ` հիմնականում տղամարդիկ, ավելի են ուրախանում, իսկ աղջիկ ունեցողներին գրեթե բոլորը փորձում են մխիթարել»,- գրել է նա:
Լիլիթն ու ամուսինը՝ երգահան Վահրամ Պետրոսյանը, դեռ չեն բացահայտում երեխայի սեռը: Լուսանկարում Լիլիթը վարդագույն վարսերով է: Երգչուհին հղիության լուրը ևս հայտնել էր վարդագույն վարսերով, հետո ներկայացավ կապույտ վարսերով՝ այդպիսով փորձելով պահել երեխայի սեռի հետ կապված ինտրիգը։
Նշենք, որ զույգն օրեր առաջ տոնեց ամուսնության 10-ամյակը:

.jpg?1625559455026)
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



