Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորի թիվ 18 դպրոցի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
SOCIETYԼոռու մարզում, հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանյան խճուղում գործող թիվ 18 դպրոց, որի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Սեյրան Հարությունյանն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



