Իրավիճակն արագորեն վատանում է. Սերգեյ Լավրով
INTERNATIONAL NEWSԼաոսի ԱԳ նախարար Սալենսայ Կոմմասետի հետ բանակցությունների արդյունքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանում իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում, որտեղ իրավիճակն արագորեն վատանալու միտում ունի, այդ թվում նաև այնտեղից ամերիկյան ու ՆԱՏՕ-ի այլ ուժերի արագ դուրսբերման ֆոնին»,-ասել է նա:
Լավրովը հայտնել է, որ Պուտինն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարների հետ: Այդ երկրները սահման ունեն Աֆղանստանի հետ: Նա նաև կապի մեջ է Կենտրոնական Ասիայի մյուս առաջնորդների հետ:
Ավելի վաղ Տաջիկստանի նախագահն ԱԽ նիստի ժամանակ կարգադրել էր 20 հազարանոց զորք մոբիլիզացնել սահմաին ստեղծված իրավիճակով պայմանավորված:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



