Քննարկվում է Սյունիքում ռուսական սահմանապահների ներկայության ընդլայնման հարցը. Ռուսաստանի դեսպան
INTERNATIONAL NEWSՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքի մարզում ռուսական սահմանապահ ուժերի ներկայության ընդլայնման հնարավորության հարցը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված են ՌԴ սահմանապահ ուժերի դիրքեր: Դրանք նպաստում են, որպեսզի իրավիճակը լինի կայուն ու հանգիստ:
Հիմա քննարկում կա այն մասին, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը:
Ես կարծում եմ, որ ամեն ինչ կհամապատասխանեցվի Հայաստանի շահերին, սահմանին կայունության շահերին, ինչպես նաև այն պայմանավորվածություններին համապատասխան, որոնք ձեռք են բերվել եռակողմ ֆորմատով»,-ասել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



