«Հիասթափությունս դեռ թարմ է, թող հանգիստ ապրի, ինձնից հեռու»․ Մարիամ Ալեքսանյանը՝ առաջին սիրո, հիասթափության և կորուստների մասին
LIFEԴերասանուհի Մարիամ Ալեքսանյանը Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հաճախ է պատասխանում հետևորդների հարցադրումներին։
Այս անգամ նրան հարցրել են հիասթափությունների մասին։ Վերջինս պատասխանել է, որ իր հիասթափությունը թարմ է։
«Դեռ թարմ է հիասթափությունս, ու լավ կլինի այդպես էլ մնա։ Ուրիշ տարբերակ չկա։ Իմ կյանքում քիչ են դեպքերը, երբ ես հիասթափվում եմ մեկից։ Միշտ փորձում եմ քրքրել, մի բան գտնել ու արդարացնել․․․ Բայց սա այդ դեպքը չէ»,– ի պատասխան՝ գրել է Մարիամը։ Հաջորդիվ նրանից հետաքրքրվել են, թե ի՞նչ անի մարդը, որից հիասթափվել է, որպեսզի ինքը ների ու վերսկսի զգացմունքները։ «Թող հանգիստ ապրի, հեռու ինձնից»,– արձագանքել է դերասանուհին։
Դերասանուհուն հարցրել են նաև իր առաջին սիրո մասին։ Նա պատմել է, որ սիրահարված էր հարևանին․ «Մեր կողքի շենքի Արթուրիկն էր։ Անպատասխան սեր էր։ Բայց ես ինձ հպարտ էի պահում, մինչև այն պահը, երբ ընկերուհիներս խաբար տվեցին Արթուրիկին, որը տարին մեկ էր գալիս Հայաստան, այն էլ մեկ ամսով։ Պատկերացնու՞մ եք, ինչ դաժան էր»։
Մարիամին հարցրել են նաև իր կորուստների մասին։ Դերասանուհին պատմել է իր քեռիների մասին։
«Չեմ կորցրել, իրենք միշտ ինձ հետ են, իմ ներսում, իմ քայլերի մեջ, իմ մտածողության, մասնագիտության, ճաշակի։ Իմ երկու քեռիները ամուսնացած չեն եղել, ես և եղբայրս կարծես իրենց երեխաները լինեինք։ Իրենք քեռի չեն եղել, այլ ընկեր։ Ես երազում եմ, որ եղբայրս իմ երեխաների հետ լինի այնպիսին, ինչպիսին Արմենն ու Արթուրն են եղել մեզ համար։ Սիրում եմ շատ, խելագարի նման կարոտում»,–անկեղծացել է դերասանուհին։