Նախագահի սպանության գործով ձերբակալված ամերիկացիները բացահայտել են նստավայրի վրա հարձակման նպատակը
INTERNATIONAL NEWSՀայիթիի նախագահի սպանության գործով ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները բացահայտել են նախագահական նստավայրի վրա հարձակման նպատակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nouvelliste-ին:
Խոսքը վերաբերում է երկու ամերիկացու, ովքեր ծագումով Հայիթիից են՝ Ջեյմս Սոլաժ ու Ժոզեֆ Վենսան: Նրանք ասել են, որ թարգամնիչ են եղել, իսկ խմբի նպատակն է եղել ձերբակալել նախագահին, ոչ թե սպանել:
Նրանք հայտնել են ձերբակալման վերաբերյալ ինչ-որ դատարանի որոշման մասին, սակայն որևէ տվյալ չեն ներկայացրել այդ որոշման վերաբերյալ:
Ձերբակալվածների ավտոմեքենայում, բացի զենքից, եղել է նաև նախագահի տիկնոջ բանկի գրքույկը, որը նախատեսված է եղել գումար դուրս գրելու համար, և նախագահի տանից տեսախցիկների սերվերը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



