«Գեղեցիկ ընտանիք». Հռիփսիմե Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարտին Մկրտչյանի եւ իրենց որդու հետ
LIFEԵրգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի եւ իրենց որդու՝ Լեոյի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Հռիփսիմեն, որը շաբաթներ առաջ լույս աշխարհ է բերել իր ու Մարտինի երկրորդ որդուն, լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցիկ ընտանիք»։

Ավելի վաղ Հռիփսիմեն ջերմ լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ։ «8 տարեկան ընտանիք։ Իմ կյանքի ընկեր»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։ Մարտին Մկրտչյանը մեկնաբանություններում նախ կատակել էր՝ գրելով․ «Շատ սիրուն զույգ եք, Ռիփ ջան», «բախտավոր լինեք»։ Ապա երգիչը սեր էր խոստովանել կնոջը․ «Սիրում եմ քեզ»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



