Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Լուիզետտա-գիլիոտին. «մարդասիրական» նկատառումներով մտածված մահապատժի ձև․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գիլիոտինը մի մեխանիզմ է, որի միջոցով իրականացվում է գլխատման միջոցով մահվան դատավճիռ: Այս սարքի հիմնական դետալը 40-100 կիլոգրամանոց թեք շեղբն է, որը ազատ տեղաշարժվում է ուղղահայաց ուղղորդիչների մեջ: Շեղբը թոկով բարձրացվում է մինչև 2-3 մետր, որտեղ պահվում է փականով: Դատապարտյալին հորիզոնական պառկեցնում են և բաց թողնում շեղբը, որը և կտրում է գլուխը: Գիլիոտինը հայտնագործել է Անտուան Լուին: Սակայն հետո գործիքը կոչվել է այն որպես մահապատժի միջոց առաջարկողի՝ բժիշկ Գիլիոտինի անունով և այդպես էլ տարածվել է: Անտուան Լուին ևս եղել է բժիշկ՝ վիրաբույժ և ֆիզիոլոգ: Ինչպես նա, այնպես էլ բժիշկ Գիլիոտինը այս գործիքը առաջարկել են մարդասիրական մղումներից ելնելով՝ որպես մահապատժի ենթարկվողին ամենաանցավ եղանակով մահվան հասցնելու ձև:

Սկզբից այս գործիքը քնքշորեն անգամ Լուիզետտա են կոչել՝ Անտուան Լուիի անունից: Բայց հետագայում հաստատվել ու մնացել է Գիլիոտինի անունը, որը ժամանակի ընթացքում կատարելագործել է այդ գործիքը: Գիլիոտինն այդ գործիքը, որպես մահապատժի իրականացման գործիք, առաջարկել է կիրառել Ֆրանսիայի Ազգային ժողովին 1792 թվականի ապրիլին, և առաջարկը հաստատվել է: Բժիշկ Ժոզեֆ Գիլիոտինի և բժիշկ Անտուան Լուիի գյուտարարական մտքի այս արգասիքը առաջին անգամ փորձարկվել է Փարիզի Գրևյան հրապարակում: Գողության ու ճանապարհներին ավազակային հարձակումների համար մահվան դատապարտված Ժան Նիկոլա Պելետիեն դարձել է առաջին հանցագործը, որի մահապատիժը գիլիոտինով է ի կատար ածվել: Ականատեսների վկայությամբ, «այդ ամենը տեղի է ունեցել մեծագույն կարգապահության ու լիակատար հանդարտության մթնոլորտում՝ չնայած այն հանգամանքին, որ հրապարակում գրգռված մարդկանց մեծ բազմություն է եղել:

Փորձն ավելի քան լավ է ստացվել. ամբոխը չի հասցրել նույնից «ախ» անել, երբ Պելետիեի՝ սուր սայրով հատված գլուխը զամբյուղի մեջ է գլորվել: Շատ շուտով հեղափոխական ալիքը Գիլիոտինը վերածել է «արդյունաբերական մասշտաբի» սպանության գործիքի: Հեղափոխական ամենաթունդ տեռորի ժամանակաշրջանում եղել են օրեր, երբ միանգամից 60 և ավելի մարդու են մահապատժի ենթարկել, և ամեն մի դատապարտվածի գլխատման համար ծախսվել է ամենաշատը երկու րոպե: Այնպես որ, եթե այդքան մարդու գլխատումը հանձնարարվեր կացնով աշխատող դահճին, ապա նա ուժասպառ կլիներ: Ի դեպ, Գիլիոտինով գլխատելիս պատահել է, որ դանակի շեղբը միանգամից չի կարողացել կտրել դատապարտյալի պարանոցը, և այդժամ «գործը դանակով են ավարտին հասցրել»: Մահապատժից հետո, մանավանդ, եթե մահվան դատապարտվածը նշանավոր մեկն է, դահիճը բռնել է հատված գլխի մազերից՝ ցույց տալով ժողովրդին: Դա արվել է նրա համար, որպեսզի բոլորը համոզվեն, որ մահապատիժը հաստատ ի կատար է ածվել: Եթե մահապարտը ճաղատ է եղել, ապա դահիճը նրա գլուխը ցուցադրել է՝ ականջներից բռնած:

Գիլիոտինը մարդասիրական գյուտարարություն է համարվել. այն նախ՝ խորհրդանշել է հավասարությունը մահապատժի ի կատար ածման համակարգում, քանի որ նախկինում գլխատվելը միայն ազնվազարմ հանցագործների «մենաշնորհն է եղել», իսկ հասարակ խավի հանցագործներին կա՛մ կախաղան են բարձրացրել, կա՛մ ջրահեղձ են արել, կա՛մ այլ եղանակներով են սպանել: Ֆրանսիական Մեծ հեղափոխության 718 օրերի ընթացքում միայն Փարիզում 2742 մարդ է գլխատվել: Գլխատվածներից 344-ը կանայք են եղել, 41-ը՝ երեխաներ, 102-ը՝ յոթանասունն անց ծերեր, 11-ը ութսունն անց մարդիկ, և մեկը՝ 93 տարեկան զառամյալ անձ: Իսկ ընդհանուր հաշվով, 1793 – 1794 թվական ն ե րին ամ բողջ Ֆրանսիայում Գիլիոտինով 18 հազար մարդ է գլխատվել: Հաշվարկված է, որ մեկ դահիճը Գիլիոտինով կարող է 13 րոպեի ընթացքում 12 դատապարտյալի մահապատիժ ի կատար ածել, կամ 300 մարդ՝ երեք օրում: Այնպես չէ, որ Գիլիոտինը շատ հին անցյալում է եղել. Գիլիոտինով վերջին մահապատիժը Ֆրանսիայում իրականացվել է 1977 թվականին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan