Ավստրալիան դուրս է բերել իր զորքերն Աֆղանստանից
INTERNATIONAL NEWSԲոլոր ավստրալացի զինվորականները հեռացել են Աֆղանստանից: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Փիթեր Դաթոնը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ներկա պահին ռազմական արշավն ավարտին է մոտեցել, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք մասնակցի այլ արշավների Միացյալ Նահանգների հետ, հավանաբար ավստրալիական ավիադեսանտային ծառայության կամ այլ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, եթե համարենք, որ դա բխում է մեր ազգային շահերից կամ մեր դաշնակիցների շահերից»,- ասել է Դաթոնը:
Վերջինս ընդգծել է, որ վերջին 20 տարում Աֆղանստանում անցկացված ռազմական արշավներին ավելի քան 39 000 ավստրալացի զինծառայող է մասնակցել, սակայն վերջին տարիներին զորակազմը կրճատվել է 1500 զինվորի և 80 սպայի:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



