Իրանի ռազմածովային ուժերը կհամալրեն տեղական արտադրության նորագույն ռազմանավը, ականակիրն ու ավիակիրը
INTERNATIONAL NEWSԻրանական ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է, որ իր ուժերն առաջիկա մի քանի ամսում տեղական արտադրության նոր սարքավորում կըստանան, այդ թվում՝ ռազմանավ, ականակիր և ավիակիր, ինչպես նաև հետախուզական նավ:
Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, հրամանակատարի խոսքով՝ Իրանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է նավատորմը զինել հրթիռներով համալրված նոր ավիակիր նավով: Դա տեղի կունենա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Իսկ մյուս նավերը՝ ականակիրն ու ռազմանավը, ռազմածովային ուժերի կազմը կհամալրեն ավելի շուտ՝ աշնան ամիսներին:
Ընդգծելով Իրանի մեծացող ներկայությունն Ատլանտյան օվկիանոսում և աֆրիկյան ափերին՝ Խանզադին նշել է, որ Իրանի ներկայությունն այդ տարածքներում հատուկ ուղերձ ունի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



