ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահները ուխտավորներին ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Ուղեկցել և ապահովել ենք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ ուղեկցել ենք ավելի քան 50 մարդու»,-հայտնել է խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը։
30 ուխտավորի համար վարչակազմից ավտոբուսներ են տրամադրվել, իսկ մյուսները ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ անձնական տրանսպորտով են ուղևորվել դեպի վանք:
Երկրորդ երթուղով Ստեփանակերտից ավելի քան 40 մարդ է մեկնել Գանձասար:
Պատարագից հետո խաղաղապահ զորախմբի զինծառայողները բոլորին ետ են ուղեկցել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



