Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ռուսաստանի դեմ գործողությունների հարցը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ երկրում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել, որտեղ քննարկվել է Ռուսաստանի դեմ պատասխան գործողությունների ձեռնարկման հարցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք անընդունելի են համարում ռուսական կողմի ներկայիս դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, հետևաբար մանրամասնորեն քննարկվել են բոլոր այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն թուրքական կողմից:
Քննարկվել է նաև ԵՄ-ին անդամակցելուն, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



