Ամերիկացի 21-ամյա ռեպերին սպանել են ուղիղ եթերում (տեսանյութ)
LIFEԱմերիկացի 21-ամյա ռեպեր Զերիալ Դիժոն Ռիվերին, որը հայտնի է որպես Indian Red Boy, գտնվելով իր ավտոմեքենայում, ուղիղ եթեր է դուրս եկել` չկասկածելով անգամ, թե ինչ է իրեն սպասում վայրկյաններ անց:
Երաժիշտը զրուցելիս է եղել իր երկրպագուների հետ, երբ հանկարծ լսվել են կրակոցի ձայներ:
Ինչպես երևում է կադրերում, այդ պահին Զերիալը ձեռքերով փակում է դեմքը, ապա փորձում է օգնություն կանչել: Իսկ հետո նա վայր է գցում հեռախոսն ու ընկնում:
Շուտով դեպքի վայր են ժամանել փրկարարները, ովքեր ԱՄՆ-ում կարողանում են նաև բժշկական օգնություն ցուցաբերել: Սակայն այդ պահին ռեպերն արդեն մահացել էր:
Ինչպես հաղորդում է The Sun-ը` երեք անգամ կրակել են նրա գլխին: Կասկածյալը փախուստի է դիմել հանցագործության վայրից: Իրավապահները փնտրում են նրան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



