«Հրապարակ».Ադրբեջանցիները հայկական դրամի վաճառքով են զբաղված
SOCIETYՊատերազմից հետո ակտիվ քննարկվում էր Շուշիի բանկերում մնացած փողերի հարցը։ Նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում արված լուսանկարներում բազմաթիվ ինկասացիոն ավտոմեքենաներ էին երեւում, եւ համոզմունք կար, որ մերոնք ավելի ժրաջան տեղափոխում են դրամական միջոցները, քան արվեստի գործերը։ Այժմ լուրեր կան, որ ադրբեջանցիները հայկական դրամի վաճառքով են զբաղված՝ 100 հազար դրամը վաճառում են 100 դոլարով։
Արցախի մեր աղբյուրը հավատացրեց, որ խոսքը մեծ գումարների մասին չէ, դրամի առաջարկն արել են Հադրութում գտնվող ադրբեջանցի զինվորականները, սակայն մեկ շաբաթ անց հետաքրքրվողներին պատասխանել են, որ առաջարկն ուժի մեջ չէ։ Հետո պարզվել է, որ նրանք ռուսների միջոցով Արցախի խանութներից սնունդ եւ այլ ապրանքներ են գնել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



