Պղինձը թանկանում է շտկումների շրջանակում
ECONOMICSՉորեքշաբթի առավոտյան պղնձի գներն անցել են շտկման աճի երկու աճուրդներում գների իջեցումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում ավելացել է 0,02 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,2925 դոլար, տեղեկացնում է «Պրայմը»։
Երեքշաբթի օրվա արդյունքներով՝ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը երեք ամիս հետո մատակարարմամբ ավելացել է 0,04 տոկոսով՝ 9412,5 դոլար, ալյումինիումինը՝ 1,85 տոկոսով՝ 2535,5 դոլար, ցինկինը նվազել է 0,51 տոկոսով՝ մեկ տոննան 2934,5 դոլար։
Պղնձի շուկայում չորեքշաբթի առավոտյան նկատվում է շտկման աճ նախորդ երրկու աճուրդներում գների նվազումից հետո, ինչը կապված էր Չինաստանի Ժողովրդական բանկի որոշման հետ՝ հուլիսի 15-ից բանկերի համար իջեցնել պահուստավորման նորմը 50 բազիսային կետով՝ աջակցելու համար տնտեսության իրական հատվածին։
Բացի այդ, պղնձին աջակցում է թույլ դոլարը, որի ինդեքսը ԱՄՆ-ում մինչեւ 5,4 տոկոս տարեկան գնաճի արագացման ֆոնին (դոլարի փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկերների արժույթների զամբյուղի հանդեպ) իջել է 0,04 տոկոսով՝ 92,72 կետով։ Ավելի թույլ դոլարը հումքային ապրանքները, այդ թվում՝ պղինձը, ավելի գրավիչ է դարձնում այլ արժույթով գնելու համար։