Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


IDBank-ի Visa Digital վիրտուալ քարտ․ առցանց և անհպում վճարումների ևս մեկ բանալի

ECONOMICS

 

IDBank-ը, նպատակաուղղված կերպով շարունակելով բանկային թվային մշակույթի ակտիվ զարգացումը, թողարկել է Visa Digital թվային քարտը։ Այսուհետ հաճախորդը կարող է առանց մասնաճյուղ այցելելու, Idram&IDBank բջջային հավելվածի, IDBanking.am և Idram թվային հարթակների միջոցով ձեռք բերել Visa Digital լիարժեք բանկային վիրտուալ քարտը, որն ավելի հարմարավետ է դառնում վարկային գիծ ստանալու հնարավորության շնորհիվ։

Վիրտուալ քարտերը թողարկվում են առցանց և իրենց գործառույթով համարժեք են պլաստիկ քարտերին, սակայն կոչված են էլ ավելի հարմարավետ դարձնել քարտապանների անկանխիկ վճարումների փորձը։ Դրանք կարող են օգտագործվել դրամական փոխանցումների, համացանցում առցանց վճարումների համար, ինչպես նաև Իդրամի գործընկեր հանդիսացող վաճառակետերում սմարթֆոնի միջոցով QR/NFC անհպում վճարումներ կատարելիս՝ որպես ֆինանսական միջոցների աղբյուր:

«Բոլոր վճարումներն անկանխիկ դարձնելու միտումը նկատելի է ողջ աշխարհում, և այս առումով մեր նոր պրոդուկտը հետևում է այս թրենդին, - ասում է IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը։ Ըստ էության՝ այս պահին վճարումների իրականացման համար պլաստիկ, որպես այդպիսին, անհրաժեշտ չէ, բավական է ունենալ միայն բջջային հեռախոս և Idram&IDBank բջջային հավելվածը, որը թույլ է տալիս հաշված վայրկյաններում վճարումներ կատարել ավելի քան 5500 վաճառակետերում, որոնք ընդունում են QR/NFC վճարումներ։ Հաշվի առնելով վիրտուալ քարտի թողարկման արագությունն ու հարմարությունը՝ կարելի է ասել, որ հիմա Հայաստանի բոլոր բնակիչները ստանում են հնարավորություն օգտվելու ժամանակակից, արագ, հարմար վճարային գործիքից՝ պատվիրելով քարտն առանց բազմոցից վեր կենալու»։

IDBank-ի վիրտուալ քարտը մի շարք առավելություններ ունի․

  • Հասանելի է ամենուր․ Քեզ հարկավոր է IDBank-ի Visa Digital քարտը, եթե բնակվում ես այն տարածաշրջանում, որտեղ IDBank-ը չունի մասնաճյուղ․ ունենալով մեր վիրտուալ քարտը` կարող ես ֆինանսական միջոցներդ ճկուն կառավարել Idram&IDBank հավելվածի միջոցով։
  • Արագ է․ IDBank-ի Visa Digital վիրտուալ քարտը կարող ես պատվիրել մի քանի վայրկյանում Idram&IDBank հավելվածի միջոցով կամ Բանկի և Իդրամի առցանց հարթակներով, իսկ քարտը վերցնելու համար կարիք չկա սպասելու քարտի առաքմանը կամ ներկայանալ Բանկ։ Քարտը թողարկվում է 1-2 օրվա ընթացքում, ինչից հետո կարող ես ազատ գործածել այն առցանց և անհպում վճարումների համար։
  • Անվճար է․ կարող ես պատվիրել այն արժույթով, որով ցանկանում ես՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո կամ ՌԴ ռուբլի։ Յուրաքանչյուր արժույթով կարող ես մեկ քարտ ունենալ։
  • Անվտանգ է․ Վիրտուալ քարտի կիրառումը սմարթ հեռախոսով QR/NFC անհպում վճարումների դեպքում ավելի հարմար ու անվտանգ է, քան քարտով վճարումը, քանի որ խանութում կամ սպասարկման կետերում Ձեր քարտի տվյալները տեսանելի չեն դառնում վաճառողին կամ գանձապահին։ Բացի այդ` վիրտուալ քարտը հնարավոր չէ կորցնել։
  • Էկոլոգիապես անվտանգ է․ Մեր մոտեցումը հետևյալն է՝ հոգալ բնության ու շրջակա միջավայրի մասին, իսկ պլաստիկից հրաժարվելը դրական է ազդում էկոլոգիայի վրա։

IDBank-ի Visa Digital քարտի յուրահատկությունը պայմանավորված է նաև վարկային գիծ ստանալու հնարավորությամբ․ վերջինիս պայմանները կարելի է գտնել այստեղ։ Վարկային գիծն ավելացվում է վիրտուալ քարտին մի քանի պարզ քայլով, իսկ առցանց գնումների դեպքում գործում է նաև մարման արտոնյալ, այսինքն՝ անտոկոս ժամանակահատված՝ մինչև 45 օր ժամկետով։ IDBank-ի թվային վիրտուալ քարտի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այս հղումով։

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor