Ստամբուլում հատուկ գործողություն է իրականացվում թմրամիջոցներ վաճառողների դեմ
INTERNATIONAL NEWSՍտամբուլում շուրջ հինգ հազար ոստիկանի մասնակցությամբ հատուկ գործողություն է իրականացվում ընդդեմ թմրամիջոցների վաճառքով զբաղվող անձանց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» լրատվականը:
Ոստիկանության կողմից իրականացվող գործողությունը տեղի է ունենում Ստամբուլի 39 շրջանում: Արդեն ձերբակալվել է 113 մարդ:
Ավելի վաղ նմանօրինակ գործողություններ էին իրականացվել նաև Դիարբեքիրում, Իզմիրում և Ադանայում:
Վերջին 4 տարվա ընթացքում Ստամբուլում թմրամիջոցների օգտագործման և դրանց վաճառքի համար ձերբակալվել է 316 հազար 466 մարդ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



