Այն երկրում, որտեղ զինվորը չունի տարրական կեցության պայմաններ, մարդիկ պատգամավորական գումարը 50 հազարից 250 հազար դարձնելու օրենք են բերում. Հովսեփյանը՝ իմքայլականների նախագծի մասին
POLITICSԱյն երկրում, որտեղ զինվորը չունի տարրական կեցության պայմաններ ու անհատներս ենք հասցնում ծխախոտից մինչև վրան, շոր ու կոշիկ, մարդիկ պատգամավորական գումարը 50 000-ից 250 000 դարձնելու օրենք են բերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին:
«Այ անբարոյականությու՜ն ...
Բռնվե՛ք մարդիկ, այն օրը երբ մեկ զինվոր է զոհվում, երկու զինվոր է անհետ կորում, այն երկիրը, այսօր սպա է կրճատում, որ տնտեսում ունենա, այն երկիրը որտեղ զինվորը այսօր չունի տարրական կեցության պայմաններ ու անհատներս ենք հասցնում ծխախոտից մինչև վրան, վրանից մինչև շոր ու կոշիկ,զրահաբաճկոն, մարդիկ օրենք են բերում պատգամավորական գումարը 50000 ից դարձնեն 250000»,- գրել է Հովսեփյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



