Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են քայքայում ներքին դիմադրողականությունը և անվտանգային միջավայրը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում հայկական կողմի կրած պարտությունը լուրջ հարված էր մեր պետականությանը։ Այն ինչ-որ իմաստով մեր հանրության համար անակնկալ էր, քանի որ դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ հասարակությունն ընդհանրապես պատրաստ չէր նման իրադարձությունների։ Սակայն մի քիչ խոր վերլուծելու դեպքում կարելի է տեսնել, որ իշխանությունները իրենց պաշտոնավարման ողջ ընթացքում թուլացրել էին ոչ միայն բանակի ու պետության հիմքերը, այլև հասարակության զգոնությունը և դիմադրողականությունը։ Պատահական չէր, որ իշխանությունների կողմից թիրախավորվում էին հատկապես բոլոր այն մարդիկ, ովքեր Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակների ակունքներում են կամ էլ կարող էին մեծ ներդրում ունենալ երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Այդ շրջանակներում էլ այնպիսի միֆական շղարշ էր հյուսվում, թե բանակի սպաներն ու գեներալներն ընդամենը սովորական «թալանչիներ» են։

Իսկ բազմաթիվ պատվախնդիր պրոֆեսիոնալներ ու ռազմական գործի գիտակներ ուղղակի մեկուսացվեցին բանակից ու պետական կառավարման համակարգից։ Նրանց փոխարեն առաջին պլանում հայտնվեցին կոնֆորմիստ կամ հարմարվողական մարդիկ, և այս դեպքում արդեն ոչ այնքան կարևոր էր նրանց գիտելիքները, փորձը կամ ինքնուրույն որոշումներ կայացնելու ու արագ կողմնորոշվելու ընդունակությունը, որքան իշխանությունների՝ թեկուզ անտրամաբանական հրահանգները գլուխը կախ, անվերապահ կատարելու հանգամանքը։ Փաստորեն, ստացվում է, որ իշխանությունները պարտության համար հատուկ նախադրյալներ են ստեղծել։ Իսկ պարտությունից հետո նոր «սերիայով» է շարունակվում երկրի այն նույն գործելակերպն, ինչով առաջնորդվում էին երեք տարվա ընթացքում, սակայն այս անգամ ավելի մեծ թափով են մտել գործընթացի մեջ։ Փոխանակ ժամանակը երկրի անվտանգության ամրապնդման օգտին աշխատեցնելու, երկրի գործող իշխանություններն ավելի են քայքայում ներքին դիմադրողականությունը և անվտանգային միջավայրը։

Իսկ երկրի դիմադրողականության ողնաշարը վերջնականապես ջարդելու քաղաքականությունը ենթադրում է բոլոր այն անհատների ու ուժերի մեկուսացում և թիրախավորում, որոնք հանդես են գալիս ազգային իմունիտետի պահպանման տեսակետից։ Պատահական չէ, որ իշխանությունները ռեպրեսիաների շարք են սկսել հատկապես Սյունիքում։ Նրանք երկրի անվտանգային հարցերով զբաղվելու փոխարեն Սյունիքի այն համայնքապետների ձերբակալություններով ու կալանավորումներով են զբաղված, ովքեր մասնակցություն են ունեցել 44-օրյա պատերազմին, ովքեր ամուր կանգնած են հայրենի հողի վրա։ Արդյոք պատահակա՞ն է, որ իրավասու մարմինները խոչընդոտում են Սյունիքից պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտահանումները, ինչի արդյունքում կանգնել է համապատասխան գումարների ներհոսքը երկիր և հատկապես Սյունիք։ Սրան զուգահեռ՝ գործադիրը նաև նոր նախագիծ է առաջ քաշել, որով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։

Հասկանալի է, որ լրացուցիչ հարկերի սահմանումն ու հումքի արտահանումը խոչընդոտելն ընդամենը լծակներ են, որի միջոցով իշխանությունները Սյունիքի հանքարդյունաբերության և տնտեսական զարգացման տակ ական են դնում, որպեսզի մարզն ամբողջովին իրենց կամքին ենթարկեն։ Նմանատիպ քաղաքականություն է տարվում նաև մյուս սահմանամերձ մարզերում, հատկապես Տավուշում, որտեղից հեռացվում են լավագույն զինվորականները։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև գեներալ Գրիգորի Խաչատուրովի ազատումը, որը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Առաջին հայացքից կարող է անտրամաբանական թվալ, թե իշխանություններն ինչո՞ւ են հետևողականորեն թուլացնում սահմանամերձ մարզերի իմունիտետը։ Չէ՞ որ արտաքին ուժերից եկող ճնշումների դեպքում նրանք կարող են ներքին դիմադրությունն օգտագործել զիջումների չգնալու համար։

Բայց հարցն այլ է։ Արտաքին ուժերը հենց այնպես չեն ճանաչել ընտրությունների արդյունքները և, չնայած աղաղակող ընտրախախտումներին, վերահաստատել իշխանությունների վերարտադրության լեգիտիմությունը։ Դրա համար էլ նրանք արդեն իսկ ակնարկում են այն մասին, որ արդեն ՀՀ իշխանությունները պետք է զգայուն հարցերում ցավոտ լուծումների գնան։ Իսկ Փաշինյանի համար, ինչպես երևում է, իր աթոռն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունն ու շահերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms