Լեհաստանն ԱՄՆ-ից կգնի ժամանակակից տանկերի չորս գումարտակ
INTERNATIONAL NEWSԼեհաստանն ավելի քան 6 միլիարդ դոլարով ԱՄՆ-ից կգնի 250 գերժամանակակից Abrams տանկ: Դա հնարավորություն կտա երկրում ստեղծել չորս լրացուցիչ գումարտակ: Տանկերի առաջին խմբաքանակը լեհական բանակի հետ ծառայության կմտնի հաջորդ տարի:
«Մեր բանակը հաջորդ տարի կստանա Abrams տանկերի վերջին տարբերակը»,-ասել է Լեհաստանի փոխվարչապետ, երկրի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին:
Նա նշել է, որ խոսքը M1A2 Abrams SEPv3 տանկի վերջին տարբերակի մասին է, որը միայն հիմա է սկսում ծառայության անցնել ամերիկյան բանակ: Կաչինսկին նշել է, որ երկիրը հավատարիմ է սկզբունքին. «Ով ցանկանում է խաղաղություն, նա պատրաստվում է պատերազմի»: Նա շեշտել է, որ նման զենքով Լեհաստանի պաշտպանությունը դժբախտության դեպքում ավելի ուժեղ կլինի:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



