Հույս ունեմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ. Թամարա Գևորգյան
BLOGԴերասանուհի Թամարա Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասված է.
«Շնորհակալ եմ առողջականիս մասին հետաքրքրվող լրագրողներին, բայց հարցազրույցներ տալու ցանկություն իսկապես չունեմ… Պարզապես կասեմ, որ վաղը երրորդ վիրահատությունս կկատարվի և հույս ունեմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ… Շատ պլաններ կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով։
Շնորհակալ եմ ինձ սիրող ու ինձ համար լավը կամեցող բոլոր ծանոթ-անծանոթներին... Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր նույնիսկ մարդու դժվար պահին չեն կարողանում իրենց չարությունը թաքցնել և հրապարակավ վատ մեկնաբանություններ են թողնում....
Դուք այս ընթացքում ինձ շատ օգնեցիք։
Հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է, իսկ շատերի չարացած հոգիները՝ոչ։
Մի բան կասեմ միայն... Թող Աստված բոլորիդ առողջ պահի....»:
Հիշեցնենք, որ դերասանուհին շաբաթներ առաջ ավտովթարի է ենթարկվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



