Ադրբեջանն Արցախում հերթական զորամասն է բացել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ակնայի շրջանում շահագործման են հանձնել մոդուլային տիպի նոր զորամաս:
Այս մասին գրում է minval.az-ը` հավելելով, որ նոր զորամասերի կառուցումը պլանային կարգով շարունակվում է Լեռնային Ղարաբաղի` այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



