Էրդողանը հուլիսի 19-ին կմեկնի Կիպրոս, որտեղ «ուրախալի լուր» կհայտնի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ընթացքում, որը նախատեսված է երկուշաբթի` հուլիսի 19-ին, լավ լուր կհայտնի, գրում է aa.com.tr կայքը:
«Ես ուզում եմ այդ մասին հայտարարել ՀԿԹՀ խորհրդարանում: Դա կլինի դրական քայլ, որի նախնական նախապատրաստական աշխատանքներն ավարտված են», -Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նրա խոսքով, հայտարարությունը, որը նա նախատեսում է հնչեցնել, «խաղաղության ուղերձ» կլինի կղզու բնակիչների և ամբողջ միջազգային հանրության համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



