Կորոնավիրուսից մահացել է է «Տուրեցկու երգչախմբի» մենակատար Բորիս Գորյաչևը
CULTUREՄահացել է ռուսական հայտնի «Տուրեցկու երգչախմբի» (Хор Турецкого) մենակատար Բորիս Գորյաչևը: Այս մասին հաղորդվում է երգչախմբի ինստագրամյան էջում հրապարակված հայտարարությամբ:
«Ընկերներ, մեծ ցավով հայտնում ենք սարսափելի լուրը. Բորիս Գորյաչևն այլևս մեզ հետ չէ: Մենք աղոթում էինք և հույս ունեինք, որ հրաշք տեղի կունենա, սակայն Աստված իր ծրագրերն ունի: Եվ կորոնավիրուսն ավելի ուժեղ գտնվեց: Դժվար է գիտակցել այս կորուստը: Ցավալի է անգամ մտածել այն մասին, որ Բորիսն այլևս մեզ հետ չէ: Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ողջ ընտանիքին և հարազատներին»,- ասվում է հայատարարության մեջ:
Նշվում է, որ երգիչը մահացել է կյանքի 50-րդ տարում: Գորյաչևը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 7-ին: «Տուրեցկու երգչախմբին» միացել է 2003 թվականին:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



