ՌԴ աջակցությունը կչեզոքացնի Մինսկի համար արևմտյան պատժամիջոցների հետևանքները. Բելառուսի վարչապետ
ECONOMICSՌուսաստանի Դաշնության աջակցությունը Բելառուսին ամբողջությամբ կչեզոքացնի Մինսկի համար արևմտյան պատժամիջոցների հետևանքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը`վկայակոչելով Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին:
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն իր ռուս գործընկերոջ`Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է արևմտյան պատժամիջոցներին հակազդելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Գոլովչենկոն նշել է, որ պայմանավորվածությունները վերաբերում են Բելառուսի բանկային և վարկային համակարգին տրվելիք ֆինանսական աջակցությանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



