Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
SOCIETYԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 298 դեպք, որոնցից 218 242-ն` առողջացած, 4559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 263 393 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 114 առողջացած և 1 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1111 է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



