Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին
POLITICSՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն,
խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Հյուսիսային Հռենս-Վեստֆալիա և Ռայնլանդ-Պֆալց երկրամասերում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի և վիրավորների մասին:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին։ Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Վստահ եմ, որ Գերմանիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել այս դժվարին փորձության հետևանքները»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



