Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի որդին դարձել է 7 տարեկան. Սիրուշոն՝ լուսանկար, Լևոնը՝ տեսանյութ է հրապարակել
LIFEԵրգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտը, դարձել է 7 տարեկան: Այդ առթիվ Սիրուշոն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել որդու հետ և գրել. «Շնորհավոր ծնունդդ, տղաս»:
Երգչուհու ամուսինն Ինստագրամի իր էջում ևս հրապարակում է արել որդու հետ: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ որդին նրան օգնում է՝ տալիս մուրճը: Տեսանյութին կից Լևոնը գրել է. «Ռոբի հետ կարողանում եմ կտրվել իրականությունից: Նա այսօր դարձավ 7 տարեկան»:
Նշենք, որ Լևոնն ու Սիրուշոն ամուսնացած են 2009 թվականից: Զույգն ունի ևս մեկ որդի՝ 5-ամյա Միքայելը:

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



