Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկխոսությունը տևել է մեկ ժամից ավելի. Ուորլիք
BLOGԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամացույցի լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում՝ գրելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի:
«Այո՛, Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովում նախագահների երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում, որտեղ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



