Կալիֆորնիայում հայ հարևանները վիճել են երաժշտության պատճառով․ մեկ մարդ սպանվել է
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, Լոս Անջելեսի արվարձան Վելլի Գլեն քաղաքում բարձր երաժշտության հարցով վիճաբանությունը երկու հարեւանների միջեւ ավարտվել է սպանությամբ, երբ նրանցից մեկը մյուսին ստիպել է իջնել աստիճաններով, ապա կրակել թիկունքից։
Dailynews.com-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Լոս Անջելեսի ոստիկանները գիշերը ահազանգով ժամանել են դեպքի վայր, և տուժածին հայտնաբերել են հրազենային բազմաթիվ վնասվածքներով։ Տուժածը՝ 35-ամյա Էդուարդ Ավետիսյանը մահացել է տեղում։
Կասկածյալը հենց իր տան մոտ հանձնվել է ոստիկաններին։ Նա 66-ամյա Օնիկ Տեր-Հովհաննիսյանն է։ Ըստ ոստիկանության, Տեր-Հովհաննիսյանը վիճել է հարևանի հետ, նրան վտարել աստիճաններից ցած եւ կրակ բացել։ Տեր-Հովհաննիսյանին ձերբակալել են, նրա համար 2 մլն դոլար գրավ է նշանակվել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



