Ոսկու գինն աճում է
ECONOMICSՈսկու գները երեքշաբթի առավոտյան աճում են երկուշաբթվա համաշխարհային վաճառքից հետո, ինչը կապված է կորոնավիրուսի ռիսկերի հետ, վկայում են բորսայի տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների պայմանագրի գինն աճել է 0.43 տոկոսով կամ 7.75 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1816.95 դոլար: Երկուշաբթի ոսկին ընկել է 0.4 տոկոսով: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.22 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց 25.2 դոլար կազմելով:
Երկուշաբթի համաշխարհային շուկաներում դիտվել է համաշխարհային վաճառք, ինչը հանգեցրել է համաշխարհային ֆոնդային շուկաների եւ ապրանքների գների անկման: Այսպիսով, Ասիայում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ֆոնդային ինդեքսները նվազել են միջինը 1-2 տոկոսով, պղինձը նույնպես էժանացել է 2 տոկոսով, իսկ նավթի գներն ընկել են 6 տոկոսով: