Միգրանտները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մերձմոսկվայում. հնչել են կրակոցներ
INTERNATIONAL NEWSԱշխատանքային միգրանտների մասնակցությամբ հերթական զանգվածային ծեծկռտուքն է տեղի ունեցել մերձմոսկովյան Ապրելյովկա քաղաքի բակերից մեկում:
Ինչպես գրում է mk.ru-ն, իրավապահների տեղեկություններով` հասարակական կարգի խախտմանը մասնակցել է մոտ քսան մարդ: Նրանք միմյանց ծեծել են փայտերով, շշեր են նետել իրար վրա: Ականատեսները հայտնել են նաև, որ կրակոցներ են լսել: Մինչ այժմ իրավապահները չեն պարզել, թե ովքեր են կոնկրետ կրակել և ինչ տեսակի զենքից:
Կռիվը տեղի է ունեցել հուլիսի 18-ի գիշերը: Կռվի ընթացքում վնասվել են բակում կայանված մի քանի մեքենաներ: Այժմ ոստիկանությունը պարզում է ծեծկռտուքի մասնակիցներին, կոնֆլիկտի պատճառները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



