Իրաքի արտգործնախարարը ՄԱԿ-ի ԱԽ-ում բողոքել է Թուրքիայի գործողությունների դեմ
INTERNATIONAL NEWSԻրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին է դիմել՝ պահանջելով, որ Թուրքիան անհապազ զորքերը դուրս բերի իր երկրի տարածքից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի ժամանակ Ջաֆերին պահանջել է, որ պետությունները դատապարտեն Թուրքիայի նման քայլը: Նա նշել է, որ թուրքական կողմը պետք է անհապաղ քաշվի դեպի երկու երկրների կողմից ընդունված միջազգային իր սահմանները և այլևս երբեք չխախտի Իրաքի ինքնիշխանությունը: «Միջազգային օրենքների և նորմերի համաձայն՝ այս ռազմական տեղակայումը թշնամական գործողություն է»,- ասել է Իրաքի արտաքին գործերի նախարարը:
Ավելի ուշ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չևիքը, ով նշել է, որ սահմանների անձեռնամխելիությունը, տարածքային ամբողջականությունն ու պետության քաղաքական ամբողջականությունն իր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից են: Նա ընդգծել է, որ իրենք հարգում են Իրաքի տարածքային ամբողջականությունը, իսկ զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում նպատակ ունի մարզել բոլոր այն կամավորներին, ովքեր ցանկանում են պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ:
Թուրքիան դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի(քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմիհավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մո սուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաևվարժեցնել քրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ուպահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքականգերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչըորակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել էին պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթեԹուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բ ոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդդիմելը:
Վերջնաժամկետի ավարտից հետո ՄԱԿ-ումԻրաքի մշտական ներկայացուցիչը հատուկ նամակ էր հանձնել Անվտանգության խորհրդին, որումպահանջվում էր ստիպել Թուրքիային դուրս գալ իրաքյան տարածքներից:Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում զորքերը դուրս բերելհյուսիսային Իրաքից: Դեկտեմբերի 14-ին թուրքական իշխանությունները որոշում են կայացրելմիայն զորամիավորումներիմի մասին դուրս բերել Մոսուլի շրջանից և տեղափոխել ավելի հյուսիս:



