Զելենսկիի գրասենյակը սխալմամբ ճանաչել է Աբխազիայի անկախությունը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը, հրապարակելով Վրաստան իր այցի մասին հաղորդագրությունը, տեղադրել է պետության ղեկավարի՝ «Աբխազիայի հետ սահման» այցի մասին գրառումը: Նշումը շտկվել է, բայց բնօրինակի սքրինշոթը հրապարակվել է «Sputnik Ближнее зарубежье» տելեգրամ ալիքում:

Ուկրաինայի նախագահը երեկ այցելել է Վրաստան: Միջոցառման լուսաբանումից հետո Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությունը հրապարակումներից մեկում անճշտություն է թույլ տվել, բայց մի քանի ժամ անց վերաձևակերպել վերնագիրը և ուղղել: «Աբխազիայի հետ սահմանին» արտահայտությունը փոխվել է՝ «Աբխազիայի հետ բռնազավթված գծում»: Սակայն Զելենսկին արդեն հասցրել է շնորհակալություն հայտնել աբխազ դիվանագետ Կան Տանիային:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



