Չինաստանում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 25-ի (լուսանկար, տեսանյութ)
VIDEOԱռնվազն 25 մարդ է զոհվել Չինաստանի Հենան նահանգում տեղացած հորդառատ անձրևների պատճառով։ Եվս 7-ը անհայտ կորել է, այսօր մամուլի ասուլիսում ասել է նահանգի ջրային վարչության խոսնակ Շեն Ցզիվեյը:
Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի և 5 վիրավորի մասին:
«Այս պահի դրությամբ՝ հորդառատ անձրևների արդյունքում՝ 25 մարդ է մահացել, 7 մարդ համարվում է անհայտ կորած։ Այս պահի դրությամբ՝ տարհանվել է ավելի քան 160 հազար մարդ», - ասել է նա:
Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին տեղատարափ անձրևներ տեղացին Չինաստանի կենտրոնում գտնվող Հենան նահանգում: Ամենաշատը տուժեց Չժենչժոու քաղաքը: Քաղաքի որոշ եղանակային կայաններ ունեն միջին օրական տեղումների պատմական ռեկորդ: Ըստ կանխատեսումների՝ անձրևը կշարունակվի քաղաքում առնվազն մինչև չորեքշաբթի երեկոյան:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



