Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Այս ամենն ուղղված է Սյունիքի դեմ և տեղավորվում է քաղաքական հետապնդումների շղթայի մեջ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը դեռ հուլիսի 12-ին հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման, պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների հիմնավորմամբ առաջարկվում է այդ պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ խոսել ենք նշվածի ազդեցության ու հնարավոր ռիսկերի մասին: Մինչ նախաձեռնությունը դիտարկելը տնտեսական ազդեցությունների համատեքստում՝ ոչ պակաս էական է հասկանալ նշվածի քաղաքական ենթատեքստը: Հարցին՝ այստեղ քաղաքական բաղադրիչ, այնուամենայնիվ, կա՞, թե՞ ոչ, Արմեն Գրիգորյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Հանքարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից է: Պատահական չէ, որ հանքարդյունահանող ընկերությունները խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Իսկապես, հարցն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական: Ընդ որում, քաղաքական ասելով՝ նկատի չունեմ երկրում վարվող տնտեսական քաղաքականության կոնտեքստը, այլ այն, որ իշխող վարչախումբն ունի ընդգծված վերաբերմունք Սյունիքի հանքարդյունահանող ընկերությունների, մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ: Կարծում եմ՝ բոլորս հիշում ենք, թե ինչպիսի բառամթերքով և տոնայնությամբ էր մուրճը թափահարում և սպառնում ժանգոտ մեխերի նման քաշել և դուրս նետել: Մետալուրգիական հանքարդյունաբերության ոլորտը մուրճով չես կարող կարգավորել, այստեղ խելք է պետք, մասնագիտական քննարկումներ, համակարգային կոմպլեքս լուծումներ և հստակ նպատակ: Նպատակները պայմանականորեն նույնպես բաժանված են երկու մասի՝ ճնշումներ գործադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ և հավաքագրել ավելի շատ գումարներ: Ի վերջո, նախագիծն անցել է երկու ընթերցում, բայց քննարկում, ըստ էության, տեղի չի ունեցել, կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցության 71 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել: Սա նույնպես ինչ-որ կերպ բնութագրում է առկա իրողությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը:

Անդրադառնալով, մասնավորապես, գունավոր մետաղների բորսայական գների աճին ու հարցին՝ նաև այդ առումով որքանո՞վ է հիմնավորված ու արդարացված այս նախաձեռնությունը, տնտեսագետը նշում է. «Նախագծով բերվել էր նման հիմնավորում: Հղում անել համաշխարհային շուկայում գների որոշակի տատանմանը և փոփոխության ենթարկել «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքը՝ կնշանակի որդեգրել որոշակի նախադեպային սկզբունք: Հետևաբար, կարող է հարց առաջանալ, եթե նավթի գներն ընկնեն՝ կարո՞ղ է փոխվել դրանց վերագրելի արտադրանքի ակցիզային հարկը, կամ եթե գունավոր մետաղների համաշխարհային գների նվազում տեղի ունենա, ի՞նչ պետք է անել, նորի՞ց վերանայել պետական տուրքերի դրույքաչափերը: Ինձ համար այս մոտեցումը հասկանալի չէ: Այս ոլորտում չի կարելի լուծումներ տալ՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, այն պետք է հայեցակարգերի հիմքերի վրա դրվի»:

Ա. Գրիգորյանն ընդգծեց, որ առկա են ևս մի քանի կետեր, համաձայն որոնց՝ մուտքագրված գումարները պետք է օգտագործվեն կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակման ու իրականացման համար: «Այստեղ այդ քաղաքականության հստակեցման կարիքը կա, կամ եթե մշակված փաթեթ դեռևս չկա և հայտնի չէ, թե որ մարմինն է մշակում, որտե՞ղ են օգտագործվելու կամ օգտագործվելո՞ւ են արդյոք: Շատ հեղհեղուկ միտք է: Կամ ի՞նչ ասել է մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտների հեռանկարային զարգացում: Եթե նկատի են ունեցել խտանյութից մետաղի կորզման և վերջնարդյունքի ստացման գաղափարը, ապա այստեղ նույնպես պետք են հաշվարկներ, թե որքան ներդրում, հանքահետազոտության արդյունքների ինչպիսի պատկերի դեպքում է դա հնարավոր»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե, մեծ հաշվով, ի՞նչ ազդեցություն ու ռիսկեր կան՝ Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Ինչպես արդեն ասացի կամ, ավելի ճիշտ, որպես հարցեր ձևակերպեցի այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ապա պետք է եզրակացնել, որ գործ ունենք խոր դիլետանտության հետ: Հարվածելով կոնկրետ գործող ոլորտին առանց ամբողջական լուծումների փաթեթների՝ կնշանակի ստեղծել նոր խնդիրներ: Եթե ոլորտից գլուխ չեք հանում, մատով մի կպեք: Ցանկացած մարդ կարող է նստել և ինտերնետից հանել լոնդոնյան բորսաների գներն ու շարադրել հիմնավորումներում, թե բա՝ գիտեք, գինը թանկացել է, բայց դրանից պետության օգուտները չեն ավելացել: Սա բավարար չէ, ոլորտի կայունությունը նույնպես առաջնահերթություն է: Խնդիրը պետք է դիտարկել սոցիալական ներառականության և երկրում վարվող կոշտ նեոլիբերալ տնտեսական քաղաքականության լույսի ներքո: Սկզբի համար հետ բերեք պրոգրեսիվ հարկման համակարգը, նոր մարդկանց սոցիալական խնդիրների հետևում թաքնվելով՝ մտեք քչից-շատից կայուն ոլորտներ: Ռիսկը ոլորտի ցնցումն է, իր բացասական հետևանքներով հանդերձ»:

Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձանք այն երևույթին, ըստ որի՝ վերջին շրջանում խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերություններ հայտնվում են իշխանության թիրախում: Խոսքը հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի մասին է, որի գործունեությունն անգամ, ըստ հայտարարությունների, վտանգված է:

Հարցին՝ ի՞նչ էֆեկտ է այս ամենն ունենալու նաև օտարերկրյա ներդրումների առումով, նման գործընթացներն առհասարակ ինչպիսի՞ ֆոն են ստեղծում՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Սկզբի համար ասեմ, որ սույն փոփոխությունը ազդեցություն ունի բոլոր մետալուրգիական կոմբինատների վրա, որոնցից են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Լավ հարց է, այդ հարցը պետք է տալ Ամուլսարը շահագործել փորձող «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Օտարերկրյա ներդրողներին վանող գործելաոճ է: Որևէ ներդրող, եթե իմանա, որ ԱԱԾ-ով «կուլտուրական» ներխուժում են ձեռնարկություններ, ապա լուրջ մտածելու բան ունի: Հրատապ բերել արտահերթով արագ-արագ երկու ընթերցմամբ քվեարկել, զուգահեռ մտնել կոմբինատ և փորձել ստեղծել վախի ու բռնաճնշումների մթնոլորտ, սա որևէ լավ տեղ չի տանի: Կարծում եմ, որ այս ամենն ուղղված է Սյունիքի դեմ և տրամաբանորեն տեղավորվում է վերջին շրջանում քաղաքական հետապնդումների շղթայի մեջ: Հայաստանում բիզնեսն ուժային կառույցներով ստուգելու անհրաժեշտություն չկա և չի էլ կարելի, իսկ այնպիսի հսկա ոլորտների լուծումները, ինչպես հանքարդյունաբերության ոլորտն է, պետք է երկար մասնագիտական քննարկման արդյունքում ծնվեին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience