Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում սահմանի փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Արդյո՞ք նոր պատերազմը Անդրկովկասում կավարտվի Երևանի գրավումով» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի իր հարևաններից մեծ մասի նկատմամբ: «Այստեղ հարցը միայն Հայաստանը չէ: Հիմա նրանք խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ունեն «Հարավային Ադրբեջան», «Հյուսիս-Արևմտյան Ադրբեջան» և այլն: «Ադրբեջան»-ների ցանկը շատ լայն է, և դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլ ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է նա:

Հարկ է նշել, որ «Ադրբեջան» տերմինն ի սկզբանե օգտագործվել է Սեֆևիդյան կայսրության ժամանակներից Անդրկովկասի և Իրանի բոլոր մահմեդական խանությունների առնչությամբ, սակայն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ այն սկսել է օգտագործվել միայն 1918 թվականից՝ Ռուսական Կայսրության փլուզումից հետո: ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանում սկսվել են խոսակցություններ Իրանի տարածաշրջանը երկրին կցելու անհրաժեշտության մասին, մասնավորապես, Ժողովրդական ճակատը, որի նախագահն էր այդ ժամանակ Աբուլֆազ Էլչիբեյը, այդ գաղափարն էր առաջ մղում: Մինչդեռ Իրանում որոշակի ուժեր անհրաժեշտ են համարում միավորել երկու Ադրբեջանը, բայց Իրանի կազմում: Այնուամենայնիվ, դժվար թե Բաքուն ամենայն լրջությամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնի Թեհրանին: Բայց Հայաստանի դեպքում...

Հիշեցնենք, որ իր վերջին ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանզեգուրը և «Էրիվանը» անվանել է Ադրբեջանի պատմական հողեր: Հարկ է նշել, որ Ադրբեջանում տարբեր քաղաքական ուժեր միշտ էլ կոչ են արել վերցնել նաև Զանգեզուրը, բայց մի փոքր տարօրինակ է, երբ երկրի նախագահն է այդ մասին հայտարարում: Բացի այդ, Ղարաբաղում շփման գծում վերսկսված գնդակոծությունները ենթադրությունների տեղիք են տալիս, որ Բաքուն կարող է նոր ռազմական գործողություն իրականացնել, որը հնարավոր է ավարտվի Երևանում: «Հարավային Ադրբեջանի անդամակցումը Ադրբեջանին դեռ միայն գաղափարական մակարդակում է, - համոզված է քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ավագ դասախոս Կամրան Հասանովը, - քանի որ Իրանը շատ հզոր պետություն է հզոր բանակով և տնտեսությամբ»:

svpressa.ru.- Դե, հարավային Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է, բայց ի՞նչ նկատի ունի Փաշինյանը «արևմտյան» և «հյուսիսարևմտյան» Ադրբեջաններ ասելով:

Կամրան Հասանով.- Փաշինյանը, ասելով արևմտյան, ակնհայտորեն նկատի ունի հենց Հայաստանի տարածքը, որը ժամանակին մաս էր կազմում Էրիվանի խանության, և որի մասին պարբերաբար հիշեցնում է Իլհամ Ալիևը: Դե, հյուսիսայինը, ակնհայտորեն, Դաղստանի տարածքն է, որը ժամանակին եղել է Սեֆևիդյան պետության մաս, և ըստ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի, մտել է Ռուսաստանի կազմ:

svpressa.ru. - Ալիևը լո՞ւրջ է ասում, երբ ասում է, որ «Զանզեգուրն ու Երևանը մեր հողերն են»: Թե՞ տրոլլում է:

Կամրան Հասանով.- Դա, ամենայն հավանականությամբ, պարզապես հռետորաբանություն է: Դժվար թե նա լրջորեն այդ տարածքները վերադարձնելու հույս ունենա: Սահմանը վաղուց է ձևավորվել, Ռուսաստանն այդ սահմաններում ճանաչել է Հայաստանին, որը ՀԱՊԿ անդամ է: Այսպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում սահմանի փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Ամենայն հավանականությամբ, դա պատասխան է Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Ղարաբաղը Հայաստան է»:

«Այդ հայտարարությունների մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, - ասել է Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը,- այն, ինչ ասում է Փաշինյանը Արևմուտքի ղեկավարների հետ հանդիպմանը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին, արտառոց չէ: Նման շատ փոքր ազգեր, որոնք նոր են պետականություն ձեռք բերել (իսկ Ադրբեջանը, հիշեցնեմ, միայն 30 տարեկան է) իրենց տարածքային պահանջների մասին հիշում են ժամանակ առ ժամանակ, օրինակ՝ երբ հորինում են իրենց պետականության պատմությունը կամ տեղական ազգայնականություն հրահրելու խաղեր են խաղում»:

svpressa.ru.- Ըստ Փաշինյանի, դա սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար: Ակնհայտ է, որ նա նկատի ունի նաև Իրանը: Իրանին սպառնալիք կա՞:

Գևորգ Միրզայան.- Դե, տեսականորեն՝ այո: Թեհրանը շատ է վախենում իրանցի ադրբեջանցիների շրջանում ադրբեջանական ազգայնականության աճից ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, այնպես էլ Թուրքիայի դիվերսիոն գործողությունների պատճառով, որի վասալն է այսօր Բաքուն: Դա սպառնալիք է նաև Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով Անկարայի պանթուրքական ծրագրերը և Ռուսաստանի մահմեդական շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու Անկարայի նպատակները, որոնք են Հյուսիսային Կովկասը, Վոլգայի մարզը և այլն: Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ Ադրբեջանն իսկապես դրա կարիքը չունի: Սակայն մեկ անգամ ևս կրկնենք, որ Ադրբեջանն անկախ չէ իր որոշումներում:

svpressa.ru.- Իսկ Հայաստանի դեմ տարածքային պահանջների մասին ի՞նչ կասեք: Ալիևը լո՞ւրջ է ասում, երբ ասում է, որ «Զանզեգուրն ու Երևանը իրենց հողերն են», թե՞ տրոլլում է:

Գևորգ Միրզայան.- Ոչ, նա լուրջ է ասում: Այլ բան է, որ նա հասկանում է այդ տարածքների ձեռքբերման բոլոր դժվարությունները. Հայաստանը դեռ ՀԱՊԿ անդամ է: Եվ չնայած այն բանին, որ Ռուսաստանը պարտվել է Թուրքիային երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, այնուամենայնիվ, նա կապիտուլ յացիայի չի ենթարկվել և չի պատրաստվում լուծարել ՀԱՊԿ-ը: Մյուս կողմից՝ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որը նախ՝ հանձնեց Ղարաբաղը, իսկ այժմ հանձնում է հայկական հողերի մի մասը (որտեղ մտել են ադրբեջանական զորքերը): Նա ոչինչ չի անում երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար, և դա նշանակում է, որ Ալիևը շանս ունի:

svpressa.ru.- Այսինքն Ադրբեջանը կարո՞ղ է փորձել տարածքներ խլել:

Գևորգ Միրզայան.- Ոչ, դա անհնար է: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Հայաստանի վրա անմիջական հարձակումը Ռուսաստանին կստիպի արձագանքել նույնիսկ առանց Հայաստանի արձագանքի: Եվ դա պարզապես այն պատճառով, որ կվտանգվի Ռուսաստանի հեղինակությունը որպես գերտերության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform