Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ժամանել է Շըրնաք
INTERNATIONAL NEWSԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը ժամանել է քրդաբնակ Շընրաք նահանգ, որտեղի տարբեր գավառներում մի քանի օր շարունակ լայնածավալ գործողություններ են իրականացվում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը :
Հուլուսի Աքարը տեղեկացել է Շըրնաքում իրականցվող գործողությունների ընթացքից և անցել բարձրաստիճան զինծառայողների հետ խորհրդակցությունների:
Շըրնաքի մասնավորապես Ջիզրե և Սիլոփի բնակավայրերում մի քանի օր շարունակվող գործողությունների շրջանակում թուրքական կողմը սպանել է ավելի քան չորս տասնյակ քուրդ զինյալների:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



