Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Աշխատում էի, որ կարողանամ վարձս վճարել». Սիլվի Բարկովան՝ 9 տարեկանից գումար վաստակելու, 15 տարեկանում մատուցողուհի և առաջին կուրսում գիշերային հերթափոխով աշխատելու մասին

LIFE

Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան աշխատել է 9 տարեկանից: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է առաջին աշխատանքի, 15 տարեկանում որպես մատուցողուհի և առաջին կուրսում վարձը վճարելու համար գիշերային հերթափոխով սուպերմարկետում աշխատելու մասին:

9 տարեկանում աշխատել, ըստ Սիլվիի, պատահական է որոշել: « Գնում էի էժան կոսմետիկա, հարևաններին թանկ գնով վաճառում: Այդ մասին տանը չգիտեին: Ես միշտ ինձնից տարիքով մեծ կանանց հետ եմ շփվել: Մայրիկիս ընկերուհիներն ինձ հետ կիսվում էին, խոսում, կանչում սուրճ խմելու: Տեսնում էի, որ միմյանց ինչ-որ բաներ են վաճառում:  Մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, ես էլ կարող եմ աշխատել, գումար վաստակել: Ունեի 500 դրամ, գնեցի բավականին շատ կոսմետիկա ու վաճառեցի: Բախտս բերեց, որ կոսմետիկան, իսկապես, որակյալ էր, երբ վերջանում էր, հաճախորդներս նույնից ուզում էին»,- պատմեց նա:

Դերասանուհին նկատեց, որ միշտ ինքնուրույն է եղել, մինչ այսօր էլ այդպիսին է: «Կարող եմ խնդրի առջև կանգնել, բայց ինքս գտնել լուծումը, իմ ճանապարհը: Երբեք չեմ սպասել, որ ինձ ասեն, թե ինչն եմ լավ անում, ինչը՝ վատ, ինքս եմ այդ ամենը հասկացել: Շուտ եմ մեծացել, հասկացել կյանքն ու դրա դժվարությունները, իմ կյանքը երբեք հեշտ չի եղել»,- ասաց նա:

Սիլվիի խոսքով՝ հաջորդ աշխատանքն արել է 15 տարեկանում: «Հարևանուհիս որպես մատուցողուհի էր աշխատում: Խնդրեցի, որ միասին գնանք, ես էլ այդ տեղում որպես մատուցողուհի աշխատեմ: Գնացինք, բարդ ընդունեցին, որովհետև իմ տարիքից ավելի փոքր էի երևում: Աշխատեցի մի քանի օր, բայց հասկացա, որ դա այդքան էլ իմը չէ: Որպես մատուցողուհի ընդունվեցի մեկ այլ տեղ և աշխատեցի դպրոցական ամառային արձակուրդներին: Վաստակածս գումարի մի մասը կոմունալների համար վճարեցի, մյուս մասով տան համար ինչ-որ բաներ, ինձ համար դպրոցական հագուստ, կոշիկներ գնեցի,- ասաց նա և հավելեց, որ մայրն իր աշխատելու որոշումն ընդունում էր,- Մայրս հասկանում էր, որ երեխային ոչինչ պետք չէ մատուցել, աշխատելն էլ ճիշտ որոշում է: Այնպես չէ, որ ես կարիքից դրդված էի աշխատում, դա իմ անձնական կարիքն էր, ցանկությունը: Ուզում էի ինձ լիարժեք զգալ»:

Դերասանուհին նշեց, որ դրանից հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սկսել է աշխատել սուպերմարկետներից մեկում՝ որպես հսկիչ-վաճառողուհի:

«Աշխատում էի, որ կարողանամ վարձս վճարել: Բարդ էր, որովհետև շատ էի հոգնում: Աշխատում էի գիշերային հերթափոխով, առավոտյան աշխատանքից գնում համալսարան, հետո տուն, սովորում էի դասերս ու նորից գնում աշխատանքի: Չեմ հասկանում, թե ինչպես կարողացա անվճար ուսուցման անցնել, որովհետև դասերին հոգնած էի, դասախոսներին ամբողջությամբ չէի լսում: Աստծո կամոք էր, որ այդպես ստացվեց»,- ասաց Սիլվին:

Դերասանուհին պատմեց, որ հաղթահարել է այդ փուլն ու սկսել աշխատել իր մասնագիտությամբ: «Առաջին կուրսից աշխատում էի Երևանի խամաճիկների պետական թատրոնում: Հետո սկսեցի նկարահանվել տարբեր նախագծերում: Հիմա դադարի մեջ եմ, որովհետև հնդկերեն չգիտեմ: Երբ լեզուն սովորեմ, կսկսեմ նկարահանվել: Նկարահանվել եմ հոլիվուդյան ֆիլմում, փոքրիկ դեր ունեմ, բայց չգիտեմ՝ այն կմնա, թե ռեժիսորները կկտրեն: Այստեղ հաճախ է լինում, որ փոքրիկ դերերում նկարահանվում են, բայց հետո այդ հատվածները ֆիլմում չեն հայտնվում»,- եզրափակեց նա:

 
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts