Ռոնալդուն հանդիպել է Բեյրութի ահաբեկչությունից տուժած 3-ամյա երեխային
SOCIETYՄադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է Բեյրութի ահաբեկչությունից տուժած 3-ամյա երեխային: Վկայակոչելով Sports.ru-ն, ահաբեկչության արդյունքում ծնողներին կորցրած 3-ամյա Հայդարը հիվանդանոց է տարվել Մադրիդի «Ռեալ»-ի համազգեստով:
Տեղի լրագրողներից մեկը, իմանալով երեխայի պատմության մասին, «Թվիթեր»-ում ֆլեշմոբ է կազմակերպել` «Քրիշտիանու, հանդիպիր Հայդարի հետ» խորագրով: Ռոնալդուն, տեղեկանալով երեխայի պատմությանը, Հայդարին հրավիրել է «Ռեալ»-ի սուրբծննդյան ընթրիքին: Երեխան դեկտեմբերի 20-ին մարզադաշտից կհետևի Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Ռայո Վալեկանո» հանդիպմանը:
Բեյրութում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 40, վիրավորվել շուրջ 200 մարդ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



