Թուրքական Բաթմանում ոստիկանությունն արցունքաբեր գազով և ջրցան մեքենայով ցրել է ցույցը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Բաթման քաղաքում հարյուրավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Սուր, Ջիզե,Սիլոփի, Նուսայբին և Դարգեչիթ շրջաններում շարունակվող փողոց դուրս գալու արգելքի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ANF գործակալությունը:
Ցուցարարները հավաքվել են Բաթմանի քաղաքապետարանի դիմաց՝ տարբեր կոչեր հնչեցնելով: Ի պատասպան նման գործողությունների՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը՝ հորդորելով ցրվել և բաց անել փակված երևեկությունը: Ցուցարարները, սակայն, չեն ենթարկվել այս հորդորին և շարունակել են բողոքել նստացույցի միջոցով: Թուրք ոստիկանությունը հավաքվածներին ցրելու նպատակով նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենա: Բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



