Բալիկի ծննդին ընդառաջ Սոֆյա Պողոսյանը մեկնել է ԱՄՆ
LIFETert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ու դերասան Աշոտ Տեր–Մաթևոսյանը սպասում են իրենց առաջնեկին։
Սոֆյան հղիության 8-դ ամսում է։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ երեխայի ծննդին ընդառաջ Սոֆյան մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դերասանուհին Ինստագրամում հրապարակումներ անում է, սակայն չի նշում, որ Միացյալ Նահանգներում է։
Նշենք, որ դերասանուհին իր հղիության մասին հայտնեց հունիսին։ Նա և Աշոտը պաշտոնապես ամուսնացած են 2019 թվականից, բայց մինչև այդ տևական ժամանակ միասին էին ապրում: Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի` Մարին, Սոֆյան առաջին անգամ կմայրանա:


1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



